24/07/2017 14:32
Ազատ տնտեսական գոտու հիմնումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մեծացմանը
Սյունիքում ազատ տնտեսական գոտու հիմնումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մեծացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Միջուկային համաձայնությունից հետո տարբեր ոլորտներում հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև նախկինում ստորագրված համաձայնագրերը կարողանանք կյանքի կոչել», - ասաց իրանագետը։
Նրա խոսքով՝ Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիրը ևս շատ կարևոր է։
«Դրա հիմնական նպատակը Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելուն է միտված։ Դա վերաբերում է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, մասնավորապես Պարսից ծոց-Սև ծով ճանապարհային միջացքի գործարկմանը, էներգետիկայի, գազի տարանցման հարցերին», - նշեց Արմեն Իսրայելյանը։