25/07/2017 10:06
Չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը՝ ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմն ավելանում է. «Ժողովուրդ»
Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է։ Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր։ Այս իրավիճակը, թերևս պատահական չէ, այլ Հյաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետևանք է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է։
«Ժողովուրդ»-ը նաև տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով։ Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր։ ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի։ Մեկ ուշագրավ փաստ էլ, չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, 2016-2017 թվականներն այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին՝ 11 հազար 197։