Կատարո. Արցախյան գինու ու հաջողության պատմությունը. Լուսանկարներ

25/07/2017 18:36

Կատարո. Արցախյան գինու ու հաջողության պատմությունը. Լուսանկարներ


Aysor.am-ը սկսում է հրապարակումների շարք, որոնցում ներկայացնելու ենք Արցախի ուշագրավ ու այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկի հուշարձանից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:

«Կատարո» գինի, Տող գյուղ, Արցախ

Հենց այս նախադասությունն է գրված այսօր շուկայում վաճառվող արցախյան լավագույն գինիներից մեկի` «Կատարո»-ի պիտակին:



Տող գյուղն Արցախի հարավում է` Հադրութի շրջանում: Արցախյան ազատամարտի տարիներին գյուղն առաջիններից մեկն էր, որ ազատագրվեց` 1991թ. հոկտմեբերի 30-ին: Տողի շրջակայքում գտնվող վանական հալիրներից, Մելիքական ապարանքից բացի հետաքրքրություն է ներկայացնում արցախյան «Կատարո» գինու արտադրամասը, որտեղ այցելող հյուրերին սպասում է նաև գինու համտես:

Մթերման ցածր գներից մինչև սեփական գինի

«Կատարո»-ի արտադրամասը մոխրագույն դարպասներից ներս է: Արտաքինից սովորական գյուղական տուն հիշեցնող տարածքը գտնվում է գյուղի Անհայտ զինվորի հուշարձանից անմիջապես ձախ:


«Կատարո»-ի արտադրամասը Տողում

Այստեղ մեզ  դիմավորում է «Կատարո»-ի հիմնադիր տնօրենը` Էդիկ Ավետիսյանը:

«Դե խաղողի այգի ենք գցել, գինի ենք արտադրում», - առանձնակի պարզությամբ ասում է Էդիկ Ավետիսյանն ու մեզ ուղեկցում ներս:



Տողեցի Ավետիսյանների ընտանիքը` Էդիկ Ավետիսյանն ու երեք որդիները, «Կատարո» գինին սկսել են արտադրել 2002թ.-ից:

«2001-2002 թվականներն էր: Խաղող էինք հավաքել, տարել, որ հանձնենք մթերման: Խաղողի համար ընդամենը 65 դրամ առաջարկեցին: Մենք էլ ջղայնացանք, ասեցինք` չենք տալիս: Հետ բերեցինք գյուղ, ճզմեցինք, գինի ստացանք ու սկսեցինք հարևան, բարեկամներին բաժանել», - պատմում է Էդիկ Ավետիսյանն` ավելացնելով.

«Հետո մտածեցինք` ի՞նչ անել: Այդ դժվարությունն էր, որ մեզ ստիպեց այս գինին ստանալ»:

«Կատարո»-ի կարմիրը, սպիտակն և «Rose»-ն

«Կատարո»-ն չոր գինի է՝ արտադրված խաղողի խնդողնի տեսակից: Այսօր շուկայում առկա են այս գինու կարմիր, սպիտակ և «Rose» տեսակները: Վաճառվում է նաև հնեցված «Կատարո»-ն:



«Ցանկացել ենք իմանալ` խաղողի խնդողնի տեսակից Ղարաբաղում կարո՞ղ ենք ստանալ որակյալ գինի: Խաղողն աճեցնում ենք հենց այստեղ` գյուղից մոտ 2 կմ ներքև:  Գինեգործությամբ հիմնականում զբաղվում է որդիս` Գրգորի Ավետիսյանը», - պատմում է Էդիկ Ավետիսյանն ու ներկայացնում գինու ստեղծման ճանապարհը:

«Մենք որակի վրա շատ ենք աշխատում: Երբ հավաքում ենք խաղողը, պարտադիր սելեկցիա ենք անում` փտածը, խակը, բոլորը մի կողմ ենք գցում, իսկ լավը թողնում գինու համար: «Rose» տեսակի առանձնահատկությունն այն է, որ ճզմելուց հետո` մինչև ֆերմենտացիա անելը, կարմիր գինու դեպքում սպասում ենք մեկ շաբաթից տասն օր, իսկ եթե ստացված հյութը քամում ենք առաջին կամ երկրորդ օրը, ստացվում է բաց գույնի «Rose»-ն»:

Գինու արտադրությունը սկսելիս Ավետիսյանները համագործակցել են իտալացի մասնագետի հետ.

«Ինքը մի լավ խոսք ուներ` եթե ուզում ես որակով գինի ստանալ, պիտի խաղողը երկաթե չաներում չհավաքես, հավաքի համար օգտագործես միայն պլաստմասե տարաներ, երկաթը խաղողին չպիտի կպչի: Լավ գինի ստանալու համար շատ կարևոր է նաև ճզմման գործընթացը, որը պիտի տևի առնվազն 4-5 ժամ: Հետո մեր ամբողջ տեխնիկան` ճզմիչը, «նասոսը», բոլորն Իտալիայից ենք բերել: Ճզմելուց հետո էլ ստացվածն ուղարկվում է ֆերմենտացիայի: Մի նրբություն էլ կա` խաղողը եփման ժամանակ տաքանում է մինչև 36 աստիճան, բայց ցանկալի է, որ չթողնես այդքան բարձրանա ջերմաստիճանն ու սառեցնելով պահպանես մինչև 28 աստիճանը», - բացատրում է Ավետիսյանը:

Այս գործընթացներից հետո գինին քամվում է ու պահվում հատուկ սառնարան-տակառներում:



Էդիկ Ավետիսյանի խոսքով՝ «Կատարոն» շշալցվում է պատրաստ լինելուց ամիսներ անց միայն, քանի որ խնդողնի գինին հատկություն ունի որոշ ժամանակ անց նստվածք տալու.

«Այնպես որ սպասում ենք նստվածքը իջնի, նոր շշալցնենք»:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև գինու խցաններին:
«Ընտրել ենք լավագույնն ու պատվիրել Իսպանիայից: Խցանի վրա էլ` ներսի կողմից, նշված է «Կատարո» անվանումը», - ասում է Էդիկ Ավետսիյանն ու ավելացնում.

«Ընդհանրապես «Կատարո»-ի գաղտնիքն այն է, որ մաքուր ես անում գործդ: Օրինակ, մեր այգին ընդամենը 6 հա է ու դրանից այսքան գինի դուրս չի գա, այնպես որ՝ նաև գնում ենք խաղող: Գնում ենք այգիներ, փնտրում ենք լավագույնն ու ասում `մենք ենք հավաքելու, եթե ձեր վաճառքի գինը 150 դրամ է, մենք 170 դրամ ենք տալիս, բայց մեր ուզած ժամանակ պիտի հավաքենք, պիտի խաղողն անհրաժեշտ աստիճանի հասնի»:

Առանձնահատուկ է նաև, որ մինչ այսօր «Կատարո»-ի արտադրությունում մեծ տեղ է զբաղեցնում ձեռքով աշխատանքը: Օրինակ` բոլոր շշերի պիտակները հատ առ հատ ձեռքով են փակցվում: 

Գինու արտադրամասն` աշխատատեղ տեղացիների համար

Ի սկզբանե «Կատարո»-ի վրա աշխատել են միայն Ավետիսյանները` որդիներով ու թոռներով, հետագայում, երբ արտադրության ծավալները մեծացել են, ստեղծվել են նաև մշտական աշխատատեղեր: 

«Սեզոնին` խաղողի հավաքման ժամանակ, աշխատում է 40-45 մարդ` հիմնականում տեղացիներ, ունենք նաև մշտական աշխատողներ: Որպեսզի հասկանալի լինեն արտադրության ծավալները, սկզբում տարեկան մոտ 10 հազար շիշ էինք արտադրում, հետո` 30 հազար, հիմա մոտ 70 հազարի ենք հասել», - պատմում է «Կատարո»-ի տնօրենն ու ընդգծում` տնտեսական առումով արտադրությունն իրեն արդարացնում է:

«Գինին մեծածախ վաճառում ենք 3200-3500 դրամով, իսկ խանութներում մոտ 4000 դրամ արժե: Հետո նաև գինին մեզ մոտ` տակառներում պահում ենք, դա հնեցվում է ու ավելի թանկարժեք է դառնում», - ասում է նա:

Գինեգործները բողոքում էին` այդ ի՞նչ նոր գինի է, որ միանգամից առաջին տեղեր է զբաղեցնում 

Այսօր Տողի «Կատարո»-ն լավագույնն է ճանաչվել ինչպես միջազգային, այնպես էլ` տեղական մի շարք մրցույթներում: Էդիկ Ավետիսյանը հիշում է, երբ «Կատարո»-ն առաջին անգամ հաղթեց գինիների ցուցահանդեսում, իրենք նույնիսկ տեղյակ չէին, որ իրենց գինին մասնակցում է:

«Մոտ 4 տարի առաջ Արենի գյուղում Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից, Ռուսաստանից  համտես անողներ, փորձագետներ էին եկել: Կազմակերպիչներն էլ «Կատարո»-ի շիշը խանութից վերցրել են, տարել այնտեղ ու արդյունքում առաջին տեղն էր զբաղեցրել: Հետո Արենիի գինեգործները բողոքում էին, թե այդ ո՞նց է Ղարաբաղից ինչ-որ նոր գինի է ու միանգամից առաջին տեղ», - ժպտալով ասում է Էդիկ Ավետիսյանը:



Այսօր գինին արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Մերձբալթյան երկրներ:

«Նոյեմբերից կսկսենք արտահանել նաև Կանադա», - ասում է Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է «Կատարո» անվանը, ապա, հիմնադրի խոսքով, ի սկզբանե ցանկացել են գինին Տող անվանել, սակայն հրաժարվել են մտքից` հաշվի առնելով, որ «ղ» տառը դժվար արտասանելի կլիներ արտասահմանցիների համար.

«Իսկ Կատարոն այստեղ` մեր Դիզափայտ լեռան վրայի վանքն է, այնպես որ գցել ենք բռնել ու հենց «Կատարո» անվանել»:

Այցելության վերջում Ավետիսյանները 2015թ.-ի խաղողից ստացված ու դեռ չշշալցված գինի են հյուրասիրում:

Ավագ Ավետիսյանն էլ համտեսը ամփոփում է կենաց-մաղթանքով.
«Կարևորը խաղաղություն ինի ու ամեն ինչ իրան տեղովը քինալու ա»:

Նշենք, որ հայաստայան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև Այսօր, 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը Այսօր, 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 20:22 Հրդեհ Կողբ գյուղում Այսօր, 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան Այսօր, 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը Այսօր, 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով Այսօր, 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Այսօր, 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել Այսօր, 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա Այսօր, 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել Այսօր, 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան Այսօր, 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ Այսօր, 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո Այսօր, 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում Այսօր, 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում Այսօր, 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր, 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել Այսօր, 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան Այսօր, 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան Այսօր, 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Այսօր, 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները Այսօր, 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան Այսօր, 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել Այսօր, 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին Այսօր, 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան Այսօր, 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց Այսօր, 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան Այսօր, 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա Այսօր, 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Այսօր, 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում Այսօր, 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Այսօր, 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան Այսօր, 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը Այսօր, 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Այսօր, 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է Այսօր, 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ Այսօր, 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան Այսօր, 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին Այսօր, 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին Այսօր, 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով Այսօր, 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» Այսօր, 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում Այսօր, 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից Այսօր, 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը Այսօր, 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները Այսօր, 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 22/11/2024 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին 22/11/2024 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը