25/07/2017 19:19
Նեյմարը ՊՍԺ-ից պահանջել է պայմանները կատարելու երաշխիք տրամադրել
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ, հայտնում է Championat.com-ը:
Ինչպես հաղորդում է Radio Monte Carlo-ն, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբից պահանջել է պայմանները կատարելու երաշխիք տրամադրել: Դա վերաբերվում է 222 միլիոն եվրոյի չափով նրա հրաժարագնին, աշխատավարձին և պարգևավճարներին:
Բրազիլացու շրջապատը վախենում է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյը և խնդիրներ ունենալ ՈւԵՖԱ-ի հետ: Այդ պատճառով Նեյմարը փարիզցիներից երաշխիքներ է խնդրել ակումբի ֆինանսական վիճակի մասին: