26/07/2017 09:47
Գագիկ Մելիքյան. «Ժառանգությունն» իրեն վաղուց սպառել է. «Իրավունք»
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել և կոչ արել իշխանությանը չեղյալ համարել հայ-ռուսական համագործակցության պայմանագիրը, քանի որ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլևս հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար:
«Իրավունք»-ը կապ է հաստատել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ լսելու նրա արձագանքն այս հայտարարության մասին. «Ես «Ժառանգությանը» որպես քաղաքական ուժ չեմ էլ ճանաչում: Այդ ուժն իրեն վաղուց սպառել է, հետևաբար հիմք էլ չունեմ այդ հայտարարությունը քաղաքական համարելու», - ասել է Մելիքյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: