26/07/2017 18:32
Ուկրաինան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Դոնեցկ
Կիևը դադարեցրել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին հայտնել է «Ուկրէներգո» ընկերության ղեկավար Վսևոլոդ Կովալչուկը Facebook-ի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
«26.07.2017 թվականի ժամը 00:00-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը «Դոնեցկի մարզի վերահսկողության տակ չգտնվող շրջաններին», - հայտնել է Կովալչուկը:
Նրա խոսքով՝ «օկուպացված տարածքների կարիքները հոգում են վերահսկողության տակ չգտնվող տարածքներում այլ արտադրողների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների միջոցով»: