26/07/2017 11:48
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,09 տոկոսով՝ հասնելով 48,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,84 տոկոսով՝ հասնելով 50.62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: