26/07/2017 19:18
ՊՍԺ-ն Նեյմարին վերջնագիր է ներկայացրել
ՊՍԺ-ի ղեկավարությունը հոգնել է սպասելուց և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին վերջնագիր է ներկայացրել, փոխանցում է Championat.com.
L՛Equipe-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները ցանկանում են վերջնական պատասխան ստանալ 25-ամյա ֆուտբոլիստից ամենաուշը հաջորդ շաբաթ, երբ երկու թիմերն էլ կավարտեն իրենց ամերիկյան շրջագայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով և «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է ակումբը փոխելու ցանկության մասին: Տրանսֆերի արժեքը կարող է 222 մլն եվրո կազմել: