26/07/2017 11:16
Գևորգ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. Կադրային փոփոխություններ՝ Ազգային կինոկենտրոնում և «Հայկ» կինոստուդիայում
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` հուլիսի 25-ի հրամանով` Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Նախարարի երկու այլ հրամաններով՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։
«Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։