27/07/2017 10:09
Ալեքսանյանը ՀՀ-ում սկսելու է կտորի մեծ արտադրություն՝ օրական 15 տոննա արտադրողականությամբ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն:
Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 միլիոն եվրո է ներդրվելու:
Ալեքսանյանը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունենալու է օրական 15 տոննա արտադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ միայն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։