28/07/2017 09:33
Գագիկ Խաչատրյանը նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել. «Իրատես»
Իրատես»-ը «Ասում են» խորագրի ներքո գրում է. «Ասում են, թեև որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են և կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ՝ կրկին հարմար պաշտոն ձեռք բերելու համար։
Նրանց թվում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել։ Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե վերադառնա Խաչատրյանը, բայց գոնե սեփական բիզնեսներն «անփորձանք» կպահի»։