28/07/2017 09:46
Արգենտինայում ՀՀ դեսպանը հայտարարագրել է 2 բնակարան և 16 հազար ամերիկյան դոլար. «Փաստ»
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան և 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից: