28/07/2017 14:32
Հարո Ստեփանյանի՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շուշիում
2017թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա): Ռեժիսորն է Արմեն Փիրի Մասիհին, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը (Շվեդիա), խմբավարը՝ Սոնա Հովհաննիսյանը:
Դաշնակահար-կոնցերտմայստերներն են Զարուհի Թափչյանն ու Լյուդմիլա Խորոզյանը, անիմացիայի ռեժիսորները՝ Սերժ Գաբյանն ու Արմեն Փիրի Մասիհի:
Արտիստների ոճով և գրիմով զբաղվում է Սվետլանա Խոմուտովան:
Բեմում լինելու են Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու բալետային խումբը, Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբը:
Մեներգիչներն են
Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա)
Մսրա Մելիք՝ Հայկ Տիգրանյան
Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան
Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան
Վերգո՝ Պերճ Քարազյան
Արտատեր Պառավ՝ Սոֆյա Թումանյան
Խանդութ՝ Սիրանուշ Գասպարյան
Սասնեցի աղջիկ՝ Արցվիկ Դեմուրճյան
Չմշկիկ՝ Նարինե Անանիկյան
Իսմիլ Խաթուն՝ Քրիստինե Սահակյան
Մսրա Մելիքի քույր՝ Թամարա Դադոյան
Մսրա ծեր զինվոր՝ Սարգիս Աղամալյան
Մսրա հարկահաններ.
Կոզբադին՝ Սերգեյ Սարգսյան
Սյուդի՝ Արմեն Զաքյան
Բադի՝ Գրիգոր Աբրահամյան
Չարխադին՝ Արմեն Գրիգորյան
Առաջատար մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան
«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը՝ ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:
«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան, իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլն է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն է: