28/07/2017 12:56
Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտեցին բրոնզե մեդալով
Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրել է ութերթրդ տեղը:
Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում: