29/07/2017 09:46
Վանաձորում խնդիր է նաև կանգառների վերանորոգումն ու կահավորումը. «Առավոտ»
Վանաձորում ուշադրության արժանի խնդիրներից է նաև կանգառների վերանորոգումն ու կահավորումը: Քաղաքում շատ կանգառներ գտնվում են, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ նստարաններ չկան, կամ էլ ծածկն է բացակայում: ...Կանգառներում բացակայում են նաև ժամանակատախտակները:
Վանաձորցիներից շատերի համար սա խնդիր է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում, օրինակ, որ ուզում եմ գնամ Տարոն 4, չգիտեմ՝ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչև երթուղային գա, գնամ: Իսկ որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած- կպցրած լինի, շատ լավ կլինի», - ասում է վանաձորցի Գայանեն: