29/07/2017 10:03
Կնոջ գլխին նույնիսկ եռացրած ջուր է լցրել՝ որդու աչքի առաջ. խորհրդականի սպանության վարկածները հակասական են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն, անդրադառնալով Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությանը, գրում է, որ այդ սպանության վարկածները հակասական են։
«Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան և կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։
Սարդարապատում հակառակ կարծիքն էլ կա՝ որ Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել, ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա էր, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը մարզպետի խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։ Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ Նրան ճանաչողները վստահեցնում են, որ նա սիրում էր իր գործընկերների դեմ «գործ տալ»։ Հենց սա էր, ըստ կոլեգաների, նրա հիմնական արժանիքը, ոչ այնքան մարզպետին տված լավ խորհուրդները», գրում է թերթը։