29/07/2017 09:55
ՌԴ-ում ՀՀ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է. «Փաստ»
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագրերը:
Հայտարարագրից «Փաստ»-ը տեղեկանում է, որ Տողանյանն ունի 4 բնակարան, մեկ ավտոտնակ և «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը: