29/07/2017 10:05
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ է հայտարարագրել.«Փաստ»
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին «Փաստ»-ը տեղեկանում է նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից: Մասնավորապես, Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար և 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ:
Ընդ որում՝ տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում: