29/07/2017 22:53
Առաջնագծում չունենք հակառակորդի կողմից դիտարկվող գոնե մեկ հատված. Լևոն Մնացականյան
Առաջնագծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Նախարարը շեշտել է` վերջին շրջանում շփման գծի երկայնքով իրականացվել են հսկայական ինժեներական կահավորման աշխատանքներ.
«Դրանք իրականացվել են և՛ առաջնագծում, և՛ կրակային դիրքերում, և՛ կենտրոնացման շրջաններում՝ ամբողջ երկայնքով: Ուշադրության կենտրոնում եղել են առաջնային գիծն ու հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ ծածկեր, բարելավվել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները: Համակարգված աշխատանք ենք ցուցաբերել և բարձրացրել ենք առաջնային գծում
զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը»,- նշել է ՊԲ հրամանատարը;