31/07/2017 14:52
Արամ Խաչատրյանի արձանի շուրջ խաչատրյանական մեղեդիներ կհնչեն
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հորդորել է արագացնել իր հանձնարարականի կատարումը և «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջևի հրապարակը, որտեղ տեղադրված է կոմպոզիտորի արձանը, ապահովել նրա՝ անընդհատ հնչող մեղեդիներով.
«Թե չէ՝ այդտեղ ամեն ինչ հնչում է, բացի Խաչատրյանի երաժշտությունից։ Այդ հրապարակը պետք է «երգի»»,- մշակույթի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ ասել է Արմեն Ամիրյանը։