31/07/2017 10:13
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.36 տոկոսով՝ մինչև 49.89 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.5 տոկոսով՝ մինչև 52.78 դոլար՝ մեկ բարելի դիմաց: