31/07/2017 11:13
Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը։
«Սա ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը», - Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող լարվածությանը՝ ասաց Է. Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել «այս հանցագործ գործելաոճին»։
«Սա ոչ այլ ինչ է, քան՝ բարբարոսություն», - նշեց Էդուարդ Շարմազանովը։