31/07/2017 19:25
Նեյմարն օգոստոսի 1-ին Քաթարում բուժզննում կանցնի ՊՍԺ-ի համար
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը երեքշաբթի` օգոստոսի 1-ին, Քաթարում բուժզննում կանցնի ՊՍԺ-ի համար: Այնտեղ էլ, աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կհանդիպի փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆիի հետ, հայտնում է Championat.com-ը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Նեյմարը, ՊՍԺ տեղափոխության դեպքում, ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Qatar Sports Investments ընկերության հետ, որը ղեկավարում է ֆրանսիական ակումբը:
Պայմանագրի համաձայն, բրազիլացին կդառնա Աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպանը Քաթարում և 5 տարում 300 մլն եվրո կվաստակի (տարեկան` 60 մլն եվրո):
Հաղորդվում էր նաև, որ ՈւԵՖԱ-ն ցանկանում է, որ ՊՍԺ-ն, Նեյմարի տեղափոխության դեպքում, 110 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ֆուտբոլիստների վաճառի: