01/08/2017 10:35
Դատական գործերը լցվել են արդարադատություն իրականացնողների գլխին. դատավորները բողոքում են. «Ժողովուրդ»
Դատավորների դիմումները չեն դադարում: «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել էր խնդրին, որ շատ դատավորներ պարզապես չեն հասցնում իրենց հասցեագրված գործերը քննել:
Դրա համար մի շարք քրեական գործեր քննող դատավորները դիմումներ են ներկայացնում դատարանների խորհրդին՝ պահանջելով, որ իրենց այլևս որևէ գործ չտան քննելու համար:
Դատական գործերը լցվել են արդարադատություն իրականացնողների գլխին: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, քաղաքացիական գործեր քննող դատավորներն էլ են սկսել դժգոհել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այս օրերին այդ դատավորները ևս դիմումներ են ներկայացնում դատարանների խորհրդին, որ նրանց բաշխվելիք գործերին տոկոսաչափ սահմանվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: