01/08/2017 10:29
Տարվա առաջին կիսամյակի տվյալներով դանդաղել են հանքարդյունաբերական աճի ծավալները. «Ժողովուրդ»
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել, գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով դանդաղել են հանքարդյունաբերական աճի ծավալները, եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 8.9 տոկոս:
Մյուս կողմից միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների գները: Չնայած այդ ամենին՝ հանքարդյւնաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը:
Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետևա՞նք է, թե՞ այլ պատճառներ կան` մնում է միայն ենթադրել: Նկատենք նաև, որ Հայաստանի տնտեսության` հատկապես հարկային մուտքերի մեծ մասը, հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այնքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: