01/08/2017 13:58
Հպարտ եմ, որ իմ դեմ պատժամիջոցներ են կիրառվել. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի վախենա ԱՄՆ նոր պատժամիջոցներից և «հպարտ է», որ դրանք կիրառվել են: Այս մասին նա ասել է սահմանադիր խորհրդարանի ընտրությունների արդյունքները հայտարարելու ժամանակ, փոխանցում է Gazata.ru-ն:
«Իմ դեմ կիրառել են պատժամիջոցներ, քանի որ Ամերիկայի պատմության մեջ անցկացրել եմ աննախադեպ ընտրություններ: Հպարտ եմ, որ իմ դեմ պատժամիջոցներ են կիրառվել», - ասել է նա: