01/08/2017 10:23
«Համախմբում» կուսակցությունը դադար է վերցրել. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է.
«ԱԺ այս ընտրություններից հետո արտախորհրդարանական ուժերը հայտարարեցին, որ լուսանցքում չեն մնա և իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի մասին կհայտնեն։ Ըստ վերլուծաբանների՝ աշնանը քաղաքական դաշտը բավականին ակտիվ կլինի»։
«Իրավունք»-ը փորձել է «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից ճշտել` արդյոք այդ ակտիվությունը վերաբերու՞մ է ԱԺ-ի այս ընտրություններում անհրաժեշտը շեմը չհաղթահարած ուժերին:
Վերջինս նշել է, որ այս պահին, կարելի է ասել, որոշակի դադար են վերցրել։
«Հետագա քայլերի մասին, երբ կոնկրետ որոշում կայացնենք, լրացուցիչ կտեղկացնենք»,- նշել է վերջինս։