01/08/2017 09:54
Օգոստոսի 3-ի նիստում կառավարությունը հավանություն կտա հանրային վայրերում ծխելն արգելող նախագծին. «Ժողովուրդ»
Օգոստոսի 3-ին կայանալիք կառավարության նիստում հավանության կարժանանա ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի այս առաջարկը բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ նախարարն առաջարկել էր հանրային վայրերում արգելել ծխելը, իսկ արգելված հանրային վայրերում ծխելը թույլատրելու դեպքում 10.000 դոլարով կտուգանվի տարածքի սեփականատերը:
Նախագծից տեղեկանում ենք, որ 2017-2020 թվականների համար կառավարությունը կանխատեսում է տարեկան 1.5-2 տոկոսով նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում ապահովել մինչև 10 տոկոսով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: