02/08/2017 09:17
Արա Աբրահամյանը հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ քննարկելու ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցը. «Իրավունք»
Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարևորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայքնների և ԵՏՄ անդամ երկրների իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև:
Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: «Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝ Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը: ...Սերգեյ Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է՝ Արա Աբրահամյանը տնտեսական ծրագրեր Հայաստանում իրագործելու է, թե ոչ: Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի: Խոսքը ռուսական ընկերությունների ներդրումների մասին է: Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի», - ասել է Սերգեյ Աբրահամյանը: