02/08/2017 12:42
«Բարսելոնը» սառեցրել է Նեյմարի հորը 26 մլն եվրո բոնուսի վճարումը
«Բարսելոնը» չի շտապում 26 մլն եվրո բոնուս վճարել բրազիլիացի հարձակվող Նեյմարի հորը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, փոխանցում է Sports.ru-ն:
Կատալոնացիները կսպասեն Նեյմար կրտսերի շուրջ իրադարձությունների զարգանցմանը՝ նա մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Եթե Նեյմարը մնա ակումբում ապա նրա հայրը կստանա բոնուսներ, եթե՝ տեղափոխվի ՊՍԺ, ապա կատալոնացիները կդիմեն փաստաբանների, քանի որ Նեյմարը պայմանագրով նախատեսված 5 տարիներից միայն մեկն է մնալու ակումբում: