02/08/2017 14:05
Բիթքոինը բաժանվեց երկու արժույթի
Աշխարհի ամենահանրահայտ կրիպտոարժույթ հանդիսացող բիթքոինը բաժանվել է երկու տարբեր արժույթների, հայտնում է Business Insider-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերը մերժել են նոր՝ Segwit2x մեխանիզմը, որը մեծացրել է բիթքոինի բլոկի չափը ներկայիս 1 մեգաբայթից 2 մեգաբայթի։ Նոր վիրտուալ արժույթը ստացել է Bitcoin Cash անվանումը։
Բիթքոինի բոլոր տերերն ավտոմատ կերպով ստացել են Bitcoin Cash-ի համարժեք քանակություն։ Մեկ Bitcoin Cash-ի արժեքը բորսայում մոտ 350 դոլար է, մինչդեռ բիթքոինն ինքնին ունի 2700 դոլար արժեք։