02/08/2017 19:41
Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը
«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության որոշմամբ՝ հետ է ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը, հայտնում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպս կարանտինային օբյեկտը:
Գերատեսչությունից հայտնել են, որ վարակված բեռի մուտքն արգելվել է՝ Ռուսաստանի տարածքում դրա տարածումը կանխելու համար: