02/08/2017 13:03
Մի շարք փոփոխություններ են կատարվել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում
Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) մի շարք փոփոխություններ Է կատարել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում այն սկանդալների պատճառով, որոնք տեղի ունեցան 2017 թվականին Ուկրաինայում մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում, փոխանցում է Lenta.ru-ն
«Եվրատեսիլ-2017-ը Կիևում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող Էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը տեղափոխվեր կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից: Ամենատհաճ պահերից մեկը կապված էր երկիր Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ: Այդ աղմկահարույց գործից և միջոցառառումն անտեսելու Ռուսաստանի որոշումից հետո EBC-ն 2018 թվականից պահանջելու է երկրներից, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված է ժամանել ընդունող պետության տարածք», - նշվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:
Կանոնակարգի ևս մեկ փոփոխություն կապված է մրցույթի նախապատրաստման ժամանակային շրջանակների ավելի խիստ պահպանման հետ: Խախտումների դեպքում EBC-ն իրավունք կունենա խզել պարտավորագիրը և «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի:
Նաև EBC-ն ազգային ժյուրիների անդամներից պահանջում է բացարձակ անկողմնակալություն: