02/08/2017 13:09
Ծնունդդ շնորհավոր, Յուրա՜. Մովսիսյանը 30 տարեկան է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ծննդյան օրն է։
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվողը նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:
2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
2010 թ.-ի սեպտեմբերի 3-ին Յուրա Մովսիսյանն իր առաջին գնդակն է խփում Հայաստանի հավաքականի կազմում ՝ բացելով հաշիվը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով Յուրա Մովսիսյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերի 11-ին` մասնակցելով Ալբանիայի ընտրանու հետ Երևանում կայացած հանդիպմանը։
Մովսիսյանն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում:
Aysor.am-ը շնորհավորում է Մովսիսյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ ֆուտբոլային կարիերայում ու հաղթական գոլեր։