03/08/2017 14:15
«Qatar Airways»-ը հրաժարվել է բաժնետոմս գնել «American Airlines»-ում
Քաթարում տեղակայված «Qatar Airways» ավիափոխադրողը հրաժարվել է 10 տոկոս բաժնետոմս ձեռք բերել ամերիկյան «American Airlines» ընկերությունում: Այս մասին հայտնում է The New York Times-ը` հղում անելով ընկերության հայտարարությանը:
«Qatar Airways»-ի որոշումը կապված է վերջերս տեղի ունեցած «American Airlines»-ի «տեղեկությունների հանրային բացահայտման» հետ:
Հիմնվելով այս տեղեկությունների վրա՝ «Qatar Airways»-ը հայտնել է, որ ամերիկյան ավիափոխադրող ընկերությունում բաժետոմս գնելն «այլևս չի համապատասխանում ընկերության նպատակներին»:
Ընկերությունը միաժամանակ հավաստիացրել է, որ կշարունակի ԱՄՆ-ում ներդրումներ անելու հնարավորություններ փնտրել: