03/08/2017 11:42
Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագիրը վավերացվել է
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագիրը: Ըստ իրանցի պատգամավոր Զահրա Սաեյի, այն ուղղված է 2 պետությունների միջև ապրանքների տարանցումն ընդլայնելուն, հաղորդում է փոխանցում է Mehr գործակալությունը։
Համաձայնագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին ու հարևանների հետ սահմանների միասնական կառավարման ծրագրի մի մասն է՝ ուղղված Իրանի դրական առևտրային բալանսի ավելացմանը:
Պայմանագիրն, ըստ պատգամավորի, թույլ կտա մաքսատանը հեշտացնել ու արագացնել ընթացակարգերը:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Իրանից Հայաստան ոչ նավթային արտահանման ծավալն անցած տարում (մինչ մարտի 20-ը) եղել է 107․35 մլն դոլար, իսկ Իրանն այդ նույն ժամանակահատվածում ներմուծել է 443․512 մլն դոլարի ապրանք: