03/08/2017 13:55
Փոխնախարարը պարզաբանում է` ինչու ստեղծվեց «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր, անդրադառնալով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի ստեղծմանն, ասաց, որ եռամսյա ժամկետում համապատասխան աշխատանքներ կիրականցվեն, որոնք ուղղված են լինելու գործադիր մարմնի ձևավորվմանը, գրանցմանը:
«Ավելի ուշ կներկայացվի նաև զարգացման ծրագիրը: Փուլային առումով կիրականացվեն տարածքի հետ կապված աշխատանքները և հետագայում արդեն, երբ գոտին ամբողջությամբ ձևավորված կլինի, կիրականացվի համապատասխան արտոնության տրամադրում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա ՝ նշելով, որ սա պետք է տարածքային զարգացման կոնտեսքտում դիրտակել, հատկապես, Սյունիքի մարզում:
Փոխնախարաի խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո արևմտյան երկրները հետաքրքրված են այնտեղ ներդրումներ իրականացնելու հարցով:
«Այս կոնտեքստում Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները, տեղակայվելով այստեղ, աշխատեն Իրանի հետ: Որպեսզի ներդրողները ազատ տնտեսական գոտում աշխատեն, այն պետք է ունենա սահմանազատված տարածք, մաքսային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ պայմանենր: Այս որոշմամբ ստեղծվեց «Մեղրի տնտեսական գոտի» ՓԲԸ»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ստեղծել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը:
Այսպիսով` նախատեսվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50,000 դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Այսպիսով` եռամսյա ժամկետում նախատեսվում է հաստատել ընկերության կանոնադրությունը, ձևավորել ընկերության գործադիր մարմինը, ապահովել ընկերության պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: