03/08/2017 10:09
Շամիրամ գյուղում սպանվածներից մեկի եղբայրը ՌԴ-ում քրեական հեղինակություն է. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է.
«Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը հերքում է վարկածը, թե իրենց գյուղի սգո սրահում տեղի ունեցած կրակոցների հեղինակը եկել էր Հայաստան` ՌԴ-ում եղբոր սպանության վրեժը լուծելու:
«Աբսուրդ է, իրականությանը չի համապատասխանում: Իրենց մեջ ընդամենը գումարային հարցեր են եղել»,- ասաց Մրազ Բրոյանը:
Ի դեպ մամուլում գրվել էր, որ սպանվածներից Ամրո Օզմանյանը ՌԴ-ում հայտնի հեղինակություն է, բայց Շամիրամի գյուղապետը «Առավոտ»-ին հայտնել է, որ ոչ թե Ամրո Օզմանյանն էր հեղինակություն, այլ սպանվածներից Աղասի Քալոյանի եղբայրը:
Ի դեպ, Քալոյանները Օզմանյանների ազգականներն են»: