03/08/2017 10:02
Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը, ինչը խանգարում է կենտրոնանալ. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
«Ես չեմ կարող ասածս զուտ գիտականորեն հիմնավորել, բայց ինձ թվում է՝ մարդու հաջողակ, պահանջված և ինքնաբավ լինելու կարևոր նախապայմաններից մեկն է կարողանալ ուշադրությունը կենտրոնացնել այն գործի վրա, որն այս պահին անում է:
Պարտադիր չէ, որ դա լինի մտավոր գործունեություն ասենք` գրքի ընթերցանություն (դրան դեռ կանդրադառնանք): Կան շատ ավելի պարզ, կենցաղային բաներ:
Եթե դուք ուտում եք, կենտրոնանալով ձեր կերակուրի վրա, ապա դա ավելի շատ կնպաստի ձեր առողջությանը, քան «անջատված», առանց հասկանալու և ծամելու ինչ-որ ուտելիքներ կուլ տալը: Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետևորդներ աղոթում են ուտելուց առաջ և մասնավորապես շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար...
Բայց արդյոք կենտրոնացում չի՞ պահանջում ցանկացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագիտական պարտականությունների մասին:
Ի'նչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գործի վրա: Իհարկե« տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ, բայց այսօր հատկապես համացանցը: Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: