04/08/2017 10:08
ՍԴՀԿ-ն համագումարի է պատրաստվում. «Իրավունք»
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում տեղի կունենա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության համագումարը։ Այս ամսվա վերջին կհստակեցվեն կուսակցությանը մասնակցողների թվաքանակը, համագումարի անցկացման վայրը։ Համագումարում, ըստ լուրերի, կքննարկվեն ստանդարտ հարցեր՝ կորոշվի կուսակցության քաղաքական գիծը, և ըստ այդմ էլ՝ կընտրվի կուսակցության վարչությունը։
Թերթը հիշեցրել է, որ ՍԴՀԿ-ն ավանդական այն կառույցներից է, որը ներկայացուցիչներ ունի նաև Սփյուռքում։ Համագումարին, բնականաբար, ներկա կլինեն նաև ներկայացուցիչներ Սփյուռքից։
«Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո, ՍԴՀԿ-ն, ի դեմս ղեկավար Նարեկ Գալստյանի, առաջինն էր, որը հայտարարեց կուսակցությունների խոշորացման մասին խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում։ ՍԴՀԿ-ին միացավ «Հայազն» կուսակցությունը, որի ղեկավարը Արմեն Մկրտչյանն էր», - հավելել է թերթը։