04/08/2017 09:46
Օրակարգում չկա վարչապետի՝ արձակուրդ մեկնելու հարցը. «Իրավունք»
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որտեղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա։ Չի բացառվում՝ Կարեն Կարապետյանն այս տարի հանգստի չմեկնի։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ նախարարների արձակուրդ գնալը այս կառավարությունում խստացված է։
«Նախ՝ հանգստ են գնում, եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա։ Երկրորդը՝ ամենաշատը տաս օր պետք է տևի հանգիստը», - նշել է թերթի աղբյուրը։
Թերթը գրել է, թե պատճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է գործադիր մարմինը: