04/08/2017 10:54
«Սևանա լիճ-2017»-ում հաղթել է Մարտունու թիմը
Օգոստոսի 2-3-ին Մարտունու հանրային լողափում տեղի է ունեցել «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի առաջնություն:
Մրցաշարաը Մարտունու լողափում անցկացվել է 2-րդ անգամ, որը ՀՀ-ում եզակի է: Մրցաշարին մասնակցում էին Մարտունու, Երևանի «Դինամո», Երևանի «Էրեբունի», Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցներից շուրջ 220 բռնցքամարտիկ։
Մրցաշարի մասնակիցները, բացի մենամարտերից, անցկացրել են նաև ակտիվ հանգիստ Սևանա լիճի ափին: Մարտունու Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 1-ին հորիզոնականը:
Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանները: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկները Մարտունու մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով:
Մարտունու ավագանու անդամներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունու բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով:
Մրցաշարին մասնակից մրցանակակիր մարզիկները ստացել են համապատասխան կարգի մեդալներ և պատվոգրեր, իսկ մարզիչները և մրցավարները պարգևատրվել են մարզադպրոցի գավաթներով: