04/08/2017 16:16
Ինդոնեզիան դիմել է ԵԱՏՄ-ին` ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումներ սկսելու համար
Ինդոնեզիան հայտ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումներ սկսելու համար, ТАСС-ին հայտնել է ՌԴ-ում հանրապետության դեսպան Վահիդ Սուպրիյադին:
«Ինդոնեզական կողմն անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկել Է ԵԱՏՄ, բայց Մոսկվայի և միության մնացած անդամների հետ դրանք առայժմ համաձայնեցված չեն»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցի քննարկումը կարող է սկսվել ինդոնեզական կողմի համապատասխան հայտի ստացումից հետո: