04/08/2017 15:57
Հրաչյա Շաբոյանը կմասնակցի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը:
Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):