05/08/2017 15:06
Արմեն Ամիրյանին «Վալերի Բրյուսով» շքանշան է շնորհվել
Այս տարվա նոյեմբերին Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման և այլ ծրագրերի քննարկման համար Հայաստանում գտնվող Վիկտոր Կրիվոպուսկովն անակնկալ է մատուցել ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Մշակությի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահը նախարար Ամիրյանին հանձնել է «Վալերի Բրյուսով» շքանշանը՝ «հայ-ռուսական հումանիտար և մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար»։