05/08/2017 15:45
Ռոնալդու. Անգլիայում հարկերի հետ խնդիրներ չկային, դրա համար էլ դեմ չեմ լինի այնտեղ վերադառնալ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Իսպանիայում օրենքի հետ խնդիրների պատճառով դեմ չէր լինի Անգլիա վերադառնալ, որտեղ ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, փոխանցում է Sports.ru-ն:
«Ես Անգլիայում երբեք խնդիրներ չեմ ունեցել, դրա համար էլ կցանկանայի վերադառնալ այնտեղ: Հիշում եմ, երբ տեղափոխվել էի Անգլիա, այնտեղ ինձ բացատրեցին` ինչպես է ամեն ինչ աշխատում:
Երբ 18 տարեկանում Մանչեսթերում էի, ինձ պատմել են, թե ինչպես օգտագործել հարկային մեխանիզմները: Իսկ Իսպանիայում միայն ասացին` վճարիր շատ, խնդիրներից խուսափելու համար», - ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուին մեղադրում են 2011-2014 թվականների ընթացքում հարկային մարմիններից 14,7 միլիոն եվրո թաքցնելու համար: