05/08/2017 11:58
Հայաստանի երեք հունահռոմեական ըմբիշ մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկում են հունահռոմեական ըմբիշները։
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականից գորգ կմտնի երեք մարզիկ: 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը կսկսի 1/8 եզրափակչից։
Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ: