07/08/2017 18:04
Samsung-ի ղեկավարին կոռուպցիայի մեղադրանքով 12 տարվա ազատազրկում է սպառնում
Դատավարության ժամանակ դատախազը պահանջել է Samsung Group-ի ղեկավար Լի Չժե Յոնին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Դատարանը հարավկորեական հսկայի թոփ մենեջերի դեմ վճիռը պետք է կայացնի մինչև օգոստոսի 27-ը, փոխանցում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Լի Չժե Յոնը կալանքի տակ է գտնվում այս տարվա փետրվարից։ Նա ձերբակալվել էր Հարավային Կորեայի նախագահի ընկերուհուն 38.3 մլն դոլարի չափով կաշառք տալու կասկածանքով։
Գումարի դիմաց նա տարբեր զիջումներ էր ստացել իշխանություններից։
Նրան մեղադրում են նաև ակտիվներն արտերկրում թաքցնելու և կեղծ ցուցմունքներ տալու մեջ։
Ներկայում Լի Չժե Յոնը զբաղեցնում է Samsung Electronics -ի փոխնախագահի պաշտոնը: