07/08/2017 13:49
ՊՍԺ-ն պատրաստ է «Պորտուի» կիսապաշտպան Դանիլու Պերեյրայի համար վճարել 60 մլն փոխհատուցում
«Պորտուի» կիսապաշտպան Դանիլու Պերեյան շարունակում է մնալ ՊՍԺ-ի հետաքրքությունների շրջանակում, փոխանցում է Sports.ru-ն:
Փարիզցիները պատրաստ են Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 60 մլն եվրոյի չափով փոխհատուցում:
Դանիլուի տեղափոխությանը նպաստում է նաև այն, որ «Պորտուի» մարզչական տնօրեն Անտերու Էնրիկեն այժմ աշխատում է ՊՍԺ-ում:
Կիսապաշտպանը, ենթադրվում է, որ կփոխարինի Բլեզ Մատյուիդին և Գժեգոժու Կրիխովյակին, որոնք մտադիր են լքել ֆրանսիական ակումբը:.