07/08/2017 18:38
Ռուսաստանը դեռևս չի նախատեսում վերսկսել թուրքական լոլիկի ներմուծումը
Ռուսաստանը չի նախատեսում վերսկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել Է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք ժամանակին լուրջ ազդանշան ենք տվել հայրենական բիզնեսին՝ մեր ռուսական շուկան լոլիկով և ընդհանրապես բանջարեղենով հագեցնելու վերաբերյալ, խոսքը վերաբերում է վարունգին և այլ բանջարաեղենի: Իհարկե, ծախսվել են պետական միջոցներ: Եվ բիզնեսն արձագանքել է, գնացել է դրան: Իհարկե, սեփական ապրանքարտադրողների նկատմամբ ոչ ճիշտ ու անարդարացի կլիներ հետդարձ կատարելը: Մենք դրան ոչ միայն պատրաստ չենք, այլև դա չենք անելու»,- ասել է նախարարը, պատասխանելով հարցին, թե դեռ որքա՞ն ժամանակ թուրքական լոլիկ չի լինի ռուսական խանութների վաճառասեղաններին: